Ինչպես կատարել խաղադրույք

Հրահանգներ

Դուք կարող եք գտնել տեղեկություններ գործակիցների և իրադարձությունների մասին Սպորտ և Live էջերում առանց գրանցման՝ դիտման ռեժիմում: Կարող եք կատարել խաղադրույքներ միայն գրանցվելուց հետո:

Անցեք գրանցման գործընթացը: Համակարգ մուտք գործելու համար համապատասխան դաշտերում մուտքագրեք մուտքանունը (ID) և գաղտնաբառը:

Խաղադրույքներ կատարելու համար անհրաժեշտ է դրական հաշվեկշիռ ունենալ: Կարող եք լիցքավորել հաշիվը էլեկտրոնային վճարման եղանակով («Լիցքավորել հաշիվը» բաժին):

  1. Կայքի գլխավոր մենյուի մեջ ընտրեք Պրեմատչ կամ Live կետը
  2. Հայտնված ցուցակից ընտրեք մարզաձևը, ապա՝ իրադարձությունը:
  3. Կենտրոնական հատվածում կտեսնեք գործակիցները և խաղադրույքների տեսակները: Խաղադրույք ավելացնելու համար սեղմեք գործակցի վրա, և իրադարձությունը կհայտնվի կտրոնի մեջ:
  4. Եթե կտրոնում կա մի քանի տարբեր իրադարձություն, ապա ընտրեք խաղադրույքի տեսակը. Էքսպրես, Համակարգ կամ Շղթա:
  5. Մուտքագրեք խաղագումարի չափը:
  6. Սեղմեք «Կատարել խաղադրույք» կոճակը:
  7. Հայտնված պատուհանում կտեսնեք ձեր խաղադրույքի բոլոր տվյալները: Խաղադրույքն ընդունվելուց հետո խաղագումարն անմիջապես կգանձվի ձեր հաշվից:
  8. Դուք կարող եք տեսնել Ձեր խաղադրույքները «Վերջին խաղադրույքներ» բաժնում կամ Ձեր հաշվի «Խաղադրույքների պատմություն» բաժնում:
  9. Շահելու դեպքում գումարն ավտոմատ կերպով փոխանցվում է ձեր հաշվին՝խաղադրույքի հաշվարկումից անմիջապես հետո:

Խաղադրույք մեկ սեղմումով

Արագ խաղադրույքի ռեժիմը թույլ է տալիս ընտրված ելքի գործակցի վրա մեկ սեղմումով կատարել ձեր կողմից ընտրված գումարի չափով խաղադրույք:

  1. Որպեսզի ակտիվացնեք «Խաղադրույքներ մեկ սեղմումով» ռեժիմը, խնդրում ենք կատարել հետևյալը.
    • նշեք «Խաղադրույք մեկ սեղմումով» վանդակը;
    • մուտքագրեք խաղագումարը;
    • սեղմեք «Կիրառել» կոճակը;
    • կհայտնվի պատուհան հետևյալ գրառումով. «Խաղագումարը սահմանված է»:
  2. Արագ խաղադրույքի ռեժիմն ակտիվացնելուց հետո, օգտատերը կարող է կատարել խաղադրույքներ ընտրված ելքի գործակցի վրա մեկ սեղմումով: Հետագա հաստատում չի պահանջվում: Ուշադրություն: «Խաղադրույք մեկ սեղմումով» ռեժիմում, գործակցի վրա արված ցանկացած սեղմում կհանգեցնի խաղադրույքի կատարման:
  3. «Խաղադրույք մեկ սեղմումով» ռեժիմն անջատելու համար պետք է «Խաղադրույք մեկ սեղմումով» վանդակից հանել նշումը: